Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Առաջին անօդաչու ուղղաթիռն ԱՄՆ-ում առաջին թռիչքն է իրականցրել

Առաջին անօդաչու ուղղաթիռն ԱՄՆ-ում առաջին թռիչքն է իրականցրել
26.12.2019 | 12:08

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը հաստատել է անօդաչու ուղղաթիռի փաստը, ինչի արտադրողը Skyryse ընկերությունն է: Այս մասին գրում է techcrunch.com կայքը:

Ինքնակառավարման համակարգով Robinson R-44 ուղղաթիռում տեղադրված հատուկ սարքավորումները առցանց ռեժիմով հավաքում են թռիչքիմ մասին անհրաժեշը բոլոր տվյալները: Հենց դրա շնորհիվ էլ հնարավոր է լինում կառավարել ուղղաթիռը:

«Անօդաչու ուղղաթիռը կարողանում է տվյալներ հավաքել, օրինակ, քամու արագության և ուղղության, թռչունների կամ անօդաչու այլ սարքերի մասին: Մեր ընկերությունում չենք բացառում, որ այս համակարգը կարող է դառնալ ապագայի քաղաքային տրանսպորտի առաջին տարբերակը»,- ասել է Skyryse ընկերության ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 8697

Մեկնաբանություններ